Իրանը հայտարարել է իր հրթիռների հեռահարությունը մեծացնելու որոշման մասին՝ Միացյալ Նահանգների հետ հակամարտության պատճառով
Իրանը որոշել է մեծացնել իր հրթիռների հեռահարությունը՝ ԱՄՆ-ի հետ հակամարտության պատճառով, հայտարարել է Իրանի ռազմական խոսնակ Մոհամմադ Ակրամինիան։
«Այս պատերազմի ընթացքում մենք եկանք այն եզրակացության, որ անպայման պետք է մեծացնենք մեր հրթիռների հեռահարությունը, և մենք արդեն շարժվել ենք այդ ուղղությամբ», – նրա խոսքերն է մեջբերում Fars լրատվական գործակալությունը։



