Հոնկոնգցի գիտնականները Մարսի վրա շինարարության համար նոր նյութ են ստեղծել
Հոնկոնգի պոլիտեխնիկական համալսարանի հետազոտողները մշակել են նոր շինանյութ, որը նախատեսված է Մարսի վրա կառույցներ հիմնելու համար:
Նյութը ստացվել է Մարսի հողի նմանակի և հատուկ պոլիմերների խառնուրդից: Այն աչքի է ընկնում բարձր Ամրությամբ, դիմակայուն է Կարմիր մոլորակի ծայրահեղ ջերմաստիճանային տատանումներին և ռադիացիային, ինչպես նաև կարող է տպագրվել 3D տպիչներով:
Գիտնականների խոսքով՝ այս տեխնոլոգիան թույլ կտա ապագայում Մարսի վրա կայաններ կառուցել՝ նվազագույնի հասցնելով Երկրից նյութեր հասցնելու անհրաժեշտությունը:



