շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ֆրանսիան ու ԱՄՆ-ն համատեղում են ջանքերը, Փաշինյանի և Ալիևի շփումների միջոցով, Լաչինի միջանցքի շրջափակմանը վերջ տալու համար. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիան ու ԱՄՆ-ն համատեղում են ջանքերը, Փաշինյանի և Ալիևի շփումների միջոցով, Լաչինի միջանցքի շրջափակմանը վերջ տալու համար. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։

Ինչպես հաղորդվում է Ֆրանսիայի ԱԳՆ կայքում, նախարարը և պետքարտուղարը ի թիվս այլնի քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակը, գնահատել հակամարտության կարգավորման ուղղությամբ շարունակվող ջանքերը և ընդգծել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհապաղ վերականգնման անհրաժեշտությունը։

«Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա ներկայիս շրջափակման լուրջ հումանիտար հետևանքներն անընդունելի են, և Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները համատեղում են իրենց ջանքերը, վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի շփումների միջոցով, այս իրավիճակին վերջ տալու համար», -ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: