կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մահմուդ Աբասը Էնթոնի Բլինքենին հայտնել է Գազայի հատվածում զինադադար հաստատելու անհրաժեշտության մասին

Մահմուդ Աբասը Էնթոնի Բլինքենին հայտնել է Գազայի հատվածում զինադադար հաստատելու անհրաժեշտության մասին

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել Պաղեստինի վարչական կենտրոն Ռամալլա քաղաքում, հայտնել է Գազայի հատվածում անհապաղ զինադադարի անհրաժեշտության մասին, տեղեկացմում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով Պաղեստինի առաջնորդի մամուլի քարտուղար Նաբիլ Աբու Ռուդեյնային։

«Աբասը Բլինքենին ասել է անհապաղ հրադադարի և Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքի անհրաժեշտության մասին», - Աբու Ռուդեյնայի խոսքերն է մեջբերել Al Hadath հեռուստաալիքը:

ԱՄՆ պետքարտուղարն իր հերթին «հաստատել է իր հանձնառությունը Գազայի հատվածում մարդասիրական օգնություն տրամադրելու և կենսապահովման ծառայությունների վերսկսմանը»։ Նա նաև ընդգծել է, որ «Վաշինգտոնը մերժում է պաղեստինցիների բռնի տեղահանումը» և «հանձնառու է սեփական պետության համար պաղեստինցիների ձգտումներին հասնելու ջանքերին»։

  • Կիսվել: