կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ապագայում Գազան չեն կարող կառավարել ոչ ՀԱՄԱՍ-ը, ոչ Իսրայելը. Բլինքեն

Ապագայում Գազան չեն կարող կառավարել ոչ ՀԱՄԱՍ-ը, ոչ Իսրայելը. Բլինքեն

Գազայի հատվածը չի կարող ապագայում կառավարվել ոչ ՀԱՄԱՍ-ի, ոչ Իսրայելի կողմից։ Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մամուլի ասուլիսում, Ճապոնիա կատարած այցի շրջանակում։

«Առաջին՝ Գազան չի կարող կառավարվել ՀԱՄԱՍ-ի կողմից։ Այլապես պարզապես կլինի հոկտեմբերի 7-ի կրկնություն, եւ Գազան կօգտագործվի որպես ահաբեկչական գրոհներ սկսելու վայր։ Պարզ է նաեւ, որ Իսրայելը չի կարող օկուպացնել Գազան։ Գուցե, մեզ պետք է անցումային շրջան»,- ասել է Բլինքենը։

  • Կիսվել: