ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
 Պետական կառավարման համակարգում առաջին անգամ  կիրառվելու է Google-ի ու Facebook-ի մեթոդաբանություն

Պետական կառավարման համակարգում առաջին անգամ կիրառվելու է Google-ի ու Facebook-ի մեթոդաբանություն

ՀՀ Ազգային ժողովը ժամանակի պահանջներին համապատասխան տեղեկատվական և թվային տեխնոլոգիաներով հագեցնելու նպատակով` «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրված ոլորտի լավագույն փորձագետներն իրականացրել են տեղեկատվական տեխնոլոգիաների կարողությունների գնահատում: Այս մասին հայտնում է  ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը: 

«Մշակվել է թվային և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ծրագիր, որը բաղկացած է հետևյալ բաժիններից և իր մեջ ներառում է 143 գործողություն․
📌Տվյալների մշակման առաջին կենտրոնի աշխատանքներ
📌Ծրագրային ապահովում
📌Տվյալների պահոցի սենյակի կահավորում
📌Տվյալների մշակման երկրորդ կենտրոնի ստեղծում
📌Ցանցային ենթակառուցվածքի զարգացում
📌ՏՏ անվտանգություն
📌ՏՏ ուսուցումներ
📌ԱԺ համակարգիչների, տպիչների և այլ սարքավորումների արդիականացում:
Ուրախությամբ ցանկանում եմ արձանագրել, որ այս լայնամասշտաբ ծրագրի իրականացման համար առաջին անգամ պետական կառավարման համակարգում կիրառում ենք նախագծերի կառավարման SCRUM տեխնոլոգիայի գործիքակազմը, որը համարվում է ծրագրավորման ժամանակակից ընկերությունների՝ ինչպիսիք են Google-ը և Facebook-ը, կառավարման հիմնական մեթոդաբանությունը»,- գրել է Գալստայնը։

  • Կիսվել: