երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Պենտագոնի ղեկավարը խոստովանել է՝  ամերիկյան զորքերը Սիրիայում հայտնվել են ծուղակում

Պենտագոնի ղեկավարը խոստովանել է՝ ամերիկյան զորքերը Սիրիայում հայտնվել են ծուղակում

Ամերիկյան զինվորականները Սիրիայի Արաբական Հանրապետությունում սեղմվել են թուրքական զորքերի, որոնք գործողություն են իրականացնում քրդական կազմավորումների դեմ, և սիրիական բանակի միջև, այս մասին Fox News-ի եթերում ասել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Ամերիկյան զորքերը հայտնվել են թուրքական բանակին հակահարված տալու համար դեպի հյուսիս շարժվող սիրիական բանակի ծուղակում»,- ասել է պաշտպանության նախարարը՝ ստեղծված իրավիճակն անվանելով «ահավոր»։

Էսփերը նշել է, որ ԱՄՆ-ը «չի ստորագրել» Թուրքիայի հետ պայքարելու որոշման տակ հանուն սիրիացի քրդերի պաշտպանության։ Նա նաև ընդունել է, որ Վաշինգտոնը բավականաչափ ուժեր չունի տարածաշրջանում՝ թուրքական զորքերի հարձակումը կանգնեցնելու համար։

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավարը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը դուրս կբերի ևս մոտ հազար զինծառայող Սիրիայից։

Կիրակի հայտնի է դարձել, որ սիրիական բանակը կտեղակայվի Թուրքիայի հետ ողջ սահմանին՝ քրդերին օգնելու համար։ Կառավարական զորքերն արդեն սկսել են ուժեր նետել երկրի հյուսիս, որտեղ իրականացվում է թուրքական բանակի գործողությունը։

  • Կիսվել: