ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պատրիարք Մաշալյանը հավանություն է տվել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Էրդողանի գաղափարին

Պատրիարք Մաշալյանը հավանություն է տվել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Էրդողանի գաղափարին

Պոլսո Հայոց Պատրիարք Սահակ Մաշալյանը հավանություն է տվել Սուրբ Սոֆիայի կարգավիճակը որպես պաշտամունքի վայր վերականգնելու Թուրքիայի նախագահ Էրդողանի գաղափարին։ Այս մասին ասվում է ռազմական փորձագետ Կարեն  Հովհաննսիյանի գրառման մեջ։

«Պատրիարքը մասնավորապես դեմ է, որ այն որպես թանգարան ծառայի, քանի որ այն կառուցվել է որպես պաշտամունքի վայր։
Նա ասում է, որ հավատացյալների աղոթքն ավելի գերադասելի է, քան զբոսաշրջիկների այցերը, ովքեր վազում են լուսանկարվելու։
Պատրիարքը նաև փորձել է մանևրել և հույս հայտնել, որ Սուրբ Սոֆյան այնքան մեծ է, որ կարող են նաև քրիստոնյաներին աղոթքի համար վայր հատկացնեն՝
դառնալով այս դարաշրջանի մարդկության խաղաղության խորհրդանիշը։
Այս հունական քրիստոնեական տաճարը 1934 թվականին վերածվեց թանգարանի ՝ աշխարհիկ թուրքական հանրապետության հիմնադրումից հետո»:

  • Կիսվել: