հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արամ Աթեշյանը շնորհավորել է նոր պատրիարք Սահակ Մաշալյանին

Արամ Աթեշյանը շնորհավորել է նոր պատրիարք Սահակ Մաշալյանին

Պոլսո Հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ, պատրիարքի թեկնածու արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը ֆեյբուքյան իր էջով շնորհավորել է նորընտիր պատրիարք եպիսկոպոս Սահակ Մաշալյանին։

«Որպես Պոլսո աթոռի հոգեւորականների դասի երիցագույն անդամ,  մաղթում ենք, որ այս նոր շրջանում թուրքահայ ազգային–եկեղեցական կյանքի ներսում վերահաստատվի միասնականությունն ու եղբայրությունը։ Մեր աղոթքն է, որ այս դարավոր Պատրիարքարանի Աթոռի առջեւ բացվի ծաղկուն նոր շրջան եւ նրա առաքելությունը արգասավոր  լինի նոր ձեռքբերումներով։

Տերըն անսասան պահի Պոլսո Հայոց պատրիարքությունը եւ իր Սուրբ Հոգին անպակաս լինի մեր հավատացյալ ժողովրդի վրայից»,–գրել է արք. Արամ Աթեշյանը։

Պատրիարքի ընտրությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան, Պոլսի Հայոց պատրիարքարանում։ Թուրքիայի ժամանակով ժամը 9։30-ից այստեղ են հավաքվել համայնքի կողմից դեկտեմբերի 8-ին ընտրված բոլոր 120 պատվիրակները, ինչպես նաև դեկտեմբերի 7-ին ընտրված հոգևոր պատվիրակները։

Պոլսո Հայոց 85–րդ պատրիարքի ընտրությունը կատարել են 119 պատվիրակները։  Այդ պատվիրակները դեկտեմբերի 7–ին եւ 8–ին,  որոնցից 17–ը ընտրվել են Պատրիարքության միաբանությունից, իսկ 102–ը՝ Պոլսո հայ համայնքի կողմից։ Աշխարհիկ պատվիրակներից 89–ը հենց Սահակ Մաշալյանի կողմնակիցներն են, այսինքն, արդեն դեռեւս 8–ին պարզ էր, որ պատրիարք է ընտրվելու հենց Մաշալյանը։

  • Կիսվել: