երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Պատերազմի ընթացքում թիկունքի հետ կապված խնդիրներ են եղել. մեղավորները կգտնվեն. ԲՏԱ նախարար

Պատերազմի ընթացքում թիկունքի հետ կապված խնդիրներ են եղել. մեղավորները կգտնվեն. ԲՏԱ նախարար

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պատերազմի ընթացքում թիկունքի հետ կապված խնդիրներ են եղել: 

 

«Համապատասխան մարմիններն ուսումասիրություններ են կատարում, եղե՞լ են մեղավորներ, այդ մեղավորները կգտնվեն», - ասել է նախարարը, ապա անդարադարձել նաև Հայաստանի արտադրական կարողությունների զարգացման խնդիրներին:

«Մենք արտադրանք տալու լրջագույն խնդիր ունենք, այս հարցերը պետք է իսկապես ընդունենք այնպիսին, ինչպիսին կա», - ասել է նախարարը, ապա հավելել, որ պետք է հասկանալ՝ «Բայրաքթարները» քանի տարում ու ինչ ֆինանսավով են ստեղծվել։

«Եթե մենք մեզ այդ հարցերը չենք տալիս, ապա մենք հրաշքի ենք սպասում. պիտի իմանանք, որ հարյուրավոր, միլիոնավոր դոլարներ են ծախսվել ու դրանք, ասենք, տարիների ընթացքում է տեղի ունեցել», - ասել է ԲՏԱ նախարարը։

  • Կիսվել: