շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Փաստերի ստուգման հարթակի» և այժմ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հեռակա բանավեճը Սիմոնյանի «տատիկի բնակարանի» շուրջ շարունակվում է

«Փաստերի ստուգման հարթակի» և այժմ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հեռակա բանավեճը Սիմոնյանի «տատիկի բնակարանի» շուրջ շարունակվում է

«Փաստերի ստուգման հարթակի» և այժմ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հեռակա բանավեճը Սիմոնյանի «տատիկի բնակարանի» շուրջ շարունակվում է:

Հերքելով FIP-ի լուրը առ այն, որ նա չի հայտարարագրել իր գույքը՝ Սիմոնյանը հրապարակել է բնակարանի վաճառքի մասին նոտարական 2016 թվականի վավերագիրը։

Ի պատասխան դրան FIP-ը հրապարակել է 2021 թվականի Կադաստրի կոմիտեի տեղեկանքը առ այն, որ բնակարանը Սիմոնյանինն է։

Այս առնչությամբ FIP համակարգող Դանիել Իոաննիսյանը գրել է. ՛՛Ալեն Սիմոնյանը նոտարական պայմանագիր է հրապարակում, որ բնակարանը 2016-ին վաճառել է, իսկ «Փաստերի ստուգման հարթակը» Կադաստրից ստացված 2021 թվականի տեղեկանք է հրապարակում, որ բնակարանը Ալեն Սիմոնյանինն է: Հիմա ո՞ւմն է բնակարանը և ո՞վ է ճիշտ:

Քաղաքացիական օրենսգրքի 302-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական գրանցման ենթակա, բայց պետական գրանցում չստացած գործարքն առոչինչ է։ Նույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման։

Այսինքն, եթե անշարժ գույքի առուվաճառքի գործարքը չի գրանցվել Կադաստրի կոմիտեում, ապա այդ գործարքը առ ոչինչ է (այժմ դա կարող է արվել նաև միայն նոտարի մոտ, բայց 2016 թվականին Կադաստր գնալը պարտադիր էր): Եվ հենց սա է պատճառը, որ Կադաստրը տեղեկանք է տվել, որ Աբովյան փողոցի խնդրո առարկա բնակարանը իրոք Ալեն Սիմոնյանինն է:

Այսինքն, Ալեն Սիմոնյանը իրոք առ այսօր Աբովյան փողոցի 62 շենքի 6-րդ բնակարանի համասեփականատեր է, թեև 2016 թվականին դրա առուվաճառքի նոտարական գործարք է կնքել: Պարզապես, երևի Ալեն Սիմոնյանը ու բնակարանի գնորդը 2016 թվականին չգիտեին, որ պետք է Կադաստր գնային, ինչի արդյունքում, առանց հասկանալու, առ ոչինչ են դարձրել նոտարի մոտ կնքված գործարքը:

Ուրիշ հարց է, թե որքանով Ալեն Սիմոնյանը գիտեր, որ այդ բնակարանը դեռ իր անունով է (որ հայտարարագրեր այն): Չգիտեմ, բայց եթե մեր երկրում իրավաբանի դիպլոմով ԱԺ նախագահը չգիտի, թե անշարժ գույքի գործարքը որտեղ կնքել ու որտեղ վավերացնել և, ըստ այդմ, չգիտի, որ մի ամբողջ բնակարան դեռ դե-յուրե իրենն է... Ի՞նչ ասեմ՛՛:

  • Կիսվել: