կիրակի, սեպտեմբեր 6
6 / 9 / 2026
Արդյո՞ք Ալեն Սիմոնյանը և այլ պաշտոնյաներ ու պատգամավորներ հովանավորել են մոլախաղային բիզնեսի տերերի շահերը․ մանրամասնում է նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանը

Արդյո՞ք Ալեն Սիմոնյանը և այլ պաշտոնյաներ ու պատգամավորներ հովանավորել են մոլախաղային բիզնեսի տերերի շահերը․ մանրամասնում է նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանը

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ, նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանը Tet-a-tet հաղորդաշարին տված հարցազրույցի ժամանակ բավական ուշագրավ մանրամասներ է պատմել իր կյանքից, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ անցած ուղուց, իրենց հարաբերություններից, ինչպես նաև այդ հարաբերությունների խզման պատճառների մասին։ Նա նաև մանրամասներ է պատմել մոլախաղերի դեմ իր պայքարի, այդ ճանապարհին հանդիպած բարդությունների, այդ պայքարի պատճառով իր և Ալեն Սիմոնյանի և այլ պաշտոնյաների և պատգամավորների հարաբերությունների սրման մասին։

«2019 թվականն էր, Ալեն Սիմոնյանը այն ժամանակ Ազգային Ժողովի փոխխոսնակն էր, և նա ԱԺ բերեց մի նախագիծ, որով նախատեսվում էր փակել ՀՀ տարածքում գորրծող բոլոր բուքմեկերական գրասենյակները։ Առաջին հայացքից դա շատ լավ նախագիծ էր, բայց ես զարմացա, թե ինչու դա շրջանառեց հենց Ալեն Սիմոնյանը, քանի որ նա շատ մտերիմ էր Vivaro բուքմեկերական ընկերության սեփականատեր Վիգեն Բադալյանի հետ։ Սակայն թեմայի մեջ խորանալուց հետո, ես հասկացա, որ իրականում Ալեն Սիմոնյանը ոչ թե պայքարում է խաղատնային բիզնեսի դեմ, այլ առաջ է տանում Vivaro ընկերության շահերը, քանի որ խաղատները փակվելուն պես, զարկ էր տրվելու այդ նուն խաղատների օնլայն տիրույթում գործունեությանը, իսկ օնլայն տիրույթում ամենաուժեղ դիրքերը ուներ հենց Vivaro ընկերությունը։ Այսպիսով, բուքմեկերական գրասենյակները փակվելուց հետո, Vivaro-ն մոլախաղերի շուկայում հայտնվում էր ամենաշահեկան վիճակում, քանզի օնլայն տիրույթում շուկայի 80% պատկանում է Vivaro-ին։ Բացի այդ, բուքմեկերական ընկերությունները, փակելով գրրասենյակները և անցնելով օնլայն տիրույթ, կրկնակի շահույթ էին ստանում, քանզի էլ ստիպված չէին գրասենյակների համար հարկեր մուծել, ինչպես նաև այլ ծախսեր կատարել։ Հետագայում պարզվեց նաև, որ այդ նախագիծը Ալեն Սիմոնյանին ուղարկել էին հենց Vivaro ընկերութունից։ Ես Ալեն Սիմոնյանին այն ժամանակ ուղիղ ասել եմ, որ գիտեմ, թե նա ինչ է անում, նաև ասել եմ, որ եթե բուքմեկերական գրասենյակները փակվում են, ապա օնլայն կազինոներն ել պետք է փակվեն։ Ինչին ի պատասխան Սիմոնյանը ինձ ասաց, որ վարչապետ Փաշինյանին ասել է, որ Սարգսյանը դեմ է այդ օրենքին, Փաշինյանն էլ հրահանգել է, որ նա հեռու մնա այդ թեմայից։ Իհարկե այդ ամենը ինձ ասեց ավելի կոպիտ ձևակերպումներով, պնդելով նաև, որ օնլայն կազինոները չեն փակվելու։ Ինչևէ, այդ ժամանակ Սիմոնյանը հաղթեց և այդ օրենքը անցավ ԱԺ-ում»,- պատմեց Սարգսյանը։

Թեման նորրից արդիականացավ 2024 թվականին, երբ շրջանառվեցին մոլախաղերրի շուկայի աննախադեպ ակտիվացման մասին խոսակցություններ։ «Այդ ժամանակ ես հարրցում կատարեցի պատկան մարմիններ և պարզվեց, որ վերրջին տարիներին մոլախաղերի շուկայի շրջանառությունը 300 մլրդ դրամից դարձել է 6,1 տրիլիոն, այսիինքն աճել է շուրջ 20 անգամ։ Այսինքն իմ այն նախազգուշացումները, որ բուքմեկերական գրասենյակները փակելուց հետո, օնլայն եղանակով խաղացողներրի թվի կտրուկ աճ է լինելու, իրականացան։ Եվ այդ ժամանակ ես, ուսումնասիրելով միջազգային փորձը, կառավարությանը երեք տարբերակ առաջարկեցի՝ կամ փակել օնլայն կազինոները, կամ պետականացնել դրանք, կամ կտրուկ ավելացնել դրանց հարկերը՝ եկամուտների աճին համահունչ։ Ու երբ ես այս օրենքի նախագիծը դրեցի շրջանաառության մեջ, այդ օրրվանից իմ և Ալեն Սիմոնյանի հարաբերրությունները դարձյալ լարվեցին։ Սակայն, ի զարմանս ինձ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունեց օնլայն կազինոների հարկերը ավելացնելու մասին իմ փաստարկները ՝ չնայած, որ Պետեկամուտների կոմիտեն և Ֆինանսների նախարարությունը ընդդիմանում էին դրան։ Այսպիսով կառավարությունը իմ նախագծին տվեց դրական եզրակացություն։ Ես զանգահարեցի ԱԺ Տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանին և ասեցի այդ մասին, վերջինս էլ հավաստեց, որ, եթե կառավարությունը նախագծին դրական եզրակացություն է տվել, ապա հանձնածողովն էլ կողմ կքվեարկի դրան։ Սակայն, ի զարմանս ինձ, հանձնաժողովի նիստից առաջ ինձ զանգում են և հորդորում՝ ետ վերցնել նախագիծը, ասելով, որ հակառակ դեպքում դրան դեմ կքվեարկեն։ Ես չհամաձայնեցի և նիստի ժամանակ որոշեցի բաց խոսել, պնդելով, որ այս նախագծով ամիսը 7 մլն դոլարի օգուտ է գալու պետությանը և դեմ քվեարկողները փաստացի վնասում են երկրի շահերին։ Եվ տեղի ունեցավ անսպասելին՝ ընդամենը մեկ ձայնի տարբերությամբ նախագիծը անցավ։ Հատկանշական է, որ հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ձեռնպահ քվեարկեց, ինչը հավասարազոր էր դեմ քվեարկելուն»,- փակագծերը բացեց Սարգսյանը։

Դրանից հետո կառավարությունից նրա հետ կապ են հաստատում և ասում, որ վարչապետ Փաշինյանը հրահանգել է որոշ ժամանակով հետաձգել նախագիծը և այն քննարկել իր հետ։ Քննարկումներից հետո վարչապետը հրահաանգում է ընդունել այդ օրենքը։ «Այդ բանից հետո Ալեն Սիմոննյանը, տարբեր շինծու պատրվակներ բերելով, հարց է բարձրացնում ինձ «Քաղաքացիական պայմանագրից» հեռացնելու մասին»,- նշեց նախկին պատգամավորը։

Եզրափակելով իր պատմությունը Հայկ Սարգսյանը նշեց, որ որպես պատգամավոր իր վերջին օրենսդրական նախաձեռնությունը դարձյալ եղել է օնլայն կազինոներրի գործունեությունը սահմանափակող օրենքի նախագիծը, որով արրգելվում է պետական հիմնարկների աշխատողներին օնլայն մոլախաղեր խաղալ, դա վերաբերվում է շուրջ 300 հազար մարդու։ Նույն արգելքը գործում է նաև թոշակառուների հանդեպ։ Ինչպես նաև օնլայն կազինոներրի կայքերին պարտադրվում է տեղադրել կոճակ, որով մոլախաղով տառապողները կարող են հինգ տարով աարգելափակել իրրենց մասնաաակցությունը մոլախաղերին։

  • Կիսվել: