շաբաթ, սեպտեմբեր 26
26 / 9 / 2026
Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ

Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ: Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորած պատվիրակությունը Աբու Դաբիում մասնակցում է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսին։

Կոնգրեսի շրջանակում Սրբուհի Գալյանն ընտրվել է Կոնգրեսի առաջին փոխնախագահ։

Կոնգրեսի բարձր մակարդակի հատվածում նախարար Սրբուհի Գալյանը հանդես կգա ելույթով՝ ներկայացնելով հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ոլորտներում Հայաստանի իրականացրած բարեփոխումներն ու առաջնահերթությունները։

Այցի շրջանակում նախատեսված են նաև մի շարք բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ՝ գործընկեր պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

  • Կիսվել: