հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
 «Հրապարակ». «Իմ քայլը» Խունդկարյանի «մեծարման ցերեկույթ» էր կազմակերպել

«Հրապարակ». «Իմ քայլը» Խունդկարյանի «մեծարման ցերեկույթ» էր կազմակերպել

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը, սակայն «Իմ քայլը» երեկ նրա փառաբանման ցերեկույթ կազմակերպեց։

Հիշեցնենք․ հանձնաժողովն արձանագրել էր, որ վճռաբեկի նախագահի՝ տարբեր տարիների կայացրած վճիռները Հայաստանին նյութական մեծ վնասներ են հասցրել, ՄԻԵԴ-ը դրանք ճանաչել է ոչ օրինական եւ 300 հազար եվրոյից ավելի վնասի փոխհատուցում պարտադրել Հայաստանին։ Դա վատ է անդրադարձել մեր երկրի վարկանիշի վրա։

Նույնիսկ իշխանության համախոհ Արման Բաբաջանյանի կարծիքով, նման թեկնածուի գործուղումը ՍԴ լինելու է «ապտակ հեղափոխությանը», սակայն «Իմ քայլում» կարծում են, որ վահեգրիգորյանական խոսափողի տեսակետը չի կարող անկողմնակալ լինել։

Իսկ իշխանականները միայն փափուկ հարցեր էին տալիս, իշխանական պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նույնիսկ նրան պաշտպանեց ընդդիմադիրների հարձակումներից եւ «կոռուպցիոներ» բնորոշումից՝ հորդորելով, որ քանի դեռ չկա դատարանի ուժի մեջ մտած որոշում, պետք է ընդունել մարդու անմեղությունը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: