երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Փաշինյանը Մակրոնի, Ալիևի ու Միշելի հետ հանդիպմանն ընդգծել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո ԼՂ հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը

Փաշինյանը Մակրոնի, Ալիևի ու Միշելի հետ հանդիպմանն ընդգծել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո ԼՂ հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը

Փետրվարի 4-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հեռավար հանդիպումը:

Կողմերը մտքեր են փոխանակել առկա հումանիտար խնդիրների լուծման, երկու երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, ՀՀ-ԱՀ սահամանագոտում լարվածության նվազեցման և սահմանազատման, Լեռնային Ղարաբաղ միջազգային կազմակերպությունների ելումուտի, ինչպես նաև հարցերի լայն շրջանակի վերաբերյալ։

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորման և խաղաղության համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: