հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Փաշինյանը հանգիստ քայլելու է Երևանում, իսկ Արցախը չեն հանձնել. Ավագանու ՔՊ-ական անդամ

Փաշինյանը հանգիստ քայլելու է Երևանում, իսկ Արցախը չեն հանձնել. Ավագանու ՔՊ-ական անդամ

Մենք, առհասարակ, չենք վախենում իշխանությունը կորցնելուց, որովհետև, ինչպես մինչև իշխանությունը ազնիվ ապրում և պայքարում էինք ՀՀ շահերի և քաղաքացու համար, այնպես էլ՝ իշխանության ընթացքում, Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նուարդ Վարդանյանը։

«Ես, ինչպես մինչև այսօր ապրել եմ Երևանի կենտրոնում պարզ ճակատով, այնպես էլ շարունակելու եմ», - ասաց Վարդանյանը։

Լրագրողի հարցին, թե Նիկոլ Փաշինյա՞նն էլ է ազատ քայլելու, նրա նկատմամբ քրեական գործ չի՞ հարուցվելու, քաղաքացիները չե՞ն հարցնելու, թե ինչու հանձնեց Արցախը՝ Նուարդ Վարդանյանը պատասխանեց.

«Իհա՛րկե, Նիկոլ Փաշինյանն էլ։ Արցախը չեն հանձնել։ Խնդրում եմ ինձ էդ դաշտ չմտցնել, ես ավագանու անդամ եմ, եթե տրանսպորտի մասին հարց կա՝ տվեք»։

  • Կիսվել: