չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Նուարդ Վարդանյանը բացատրել է թե ինչու է «Իմ Քայլը» խմբակցությունը անվստահություն հայտնում քաղաքապետին

Նուարդ Վարդանյանը բացատրել է թե ինչու է «Իմ Քայլը» խմբակցությունը անվստահություն հայտնում քաղաքապետին

Ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը բացատրել է թե ինչու է «Իմ Քայլը» խմբակցությունը անվստահություն հայտնում քաղաքապետին: 

«Մեր խմբացկության ղեկավարը օրեր առաջ հանդիպում է ունեցել քաղաքապետի հետ, և պարոն քաղաքապետը նրան ասել է, որ էսպես թէ էնպես ես մասնակցելու եմ ընտրությունների, իմ թիմը դուք չեք և ընտրությունների մասնակցելու եմ առանձ ձեզ»- ասաց նա:

Հարցին թե, ինչո՞ւ է իրենց դաշինքն առաջարկել է Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը, նա պատասխանեց:

«Փոխքաղաքապետը մշտապես կարողացել է փոխհարաբերությունները պահել կառավարության հետ՝ որպես ավագանի բազմիցս լսել եմ, որ մենք քաղաքապետի հետ կապի չեն կարողանում դուրս գալ՝ բայց Հրաչ Սարգսյանը արագ պատասխանում է և փորձում լուծում տալ խնդրին»- ասել է նա:

  • Կիսվել: