ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
1915-ին պրա-տատիկս գաղթել է, ձեռք է բերել այդ բնակարանը, նվիրատվություն է արել ինձ. Նուարդ Վարդանյան

1915-ին պրա-տատիկս գաղթել է, ձեռք է բերել այդ բնակարանը, նվիրատվություն է արել ինձ. Նուարդ Վարդանյան

Մի բնակարան ունեմ՝ տատիկիս տունն է, որը ծնողներս, մորաքույրս նվիրատվություն են արել ինձ: Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանում  լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ  Նուարդ Վարդանյանը։

Այնուհետև նա ավելի մանրամասնեց. «Այդ բնակարանը՝ Աբովյան 29, տուն 28-ը, որը 1915-ից՝ գաղթի թվականից սկսած, երբ պրա-տատիկս գաղթել է Վանից,  ձեռք է բերել այդ բնակարանը, որը  հիմա նվիրատվություն է արել ինձ։ Ինչո՞ւմն է խնդիրը»։

Նա նշեց, որ իշխանություն գալուց հետո չի հարստացել, եկամուները չեն ավելացել. «Իսկ 70 քանի հազար դրամով  ինչպե՞ս ես պետք է անձամբ հարստանայի»։

Նա չհերքեց  որ 2022-ին մեքենա է ձեռք բերել։ Հարցին՝ ինչպե՞ս է ձեռք բերել, եթե 70 հազար դրամ է ստանում, Նուարդ Վարդանյանը պատասխաեց. «Ամուսինս ինձ նվիրել է մեքենա»:

Լրագրողի դիտարկմանը, որ ավագանու մանդատը եկամտաբեր չէ, նա ասաց. «Ես դրա կարիքը չունեմ, ճիշտն ասած։ Ինչքան որ ինձ ամուսինս ապահովում է, այդքանով բավարարվում եմ»։

  • Կիսվել: