ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ինչպե՞ս եք աշխատելու ձեզ հայհոյող Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայնի» հետ. Հարց ՔՊ-ական Նուարդ Վարդանյանին

Ինչպե՞ս եք աշխատելու ձեզ հայհոյող Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայնի» հետ. Հարց ՔՊ-ական Նուարդ Վարդանյանին

Ես որպես քաղաքացի այդ քայլը սխալ եմ գնահատում իրենց ընտրողների հանդեպ, որովհետեւ երեւանցին իրենց է տվել մանդատը, որ իրենք բարձրաձայնեն այստեղ այն խնդիրները, որոնք տեսնում են: Ես կարծում եմ՝ դա անարգանք է ժողովրդի վստահության հանդեպ: Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանում  լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ  Նուարդ Վարդանյանը՝ անդրադառնալով նրան, որ Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց» խմբակցությունը բոյկոտում է Երեւանի ավագանու նիստերը:

Հարցին, թե ինչպե՞ս են աշխատելու «Հանրային ձայն» կուսակցության հետ, երբ նրանց առաջնորդ Վարդան Ղուկասյանն ուղիղ եթերներից գրեթե ամեն օր հայհոյախառն խոսքերով է դիմում քաղաքապետին, ՔՊ-ի թիմի անդամներին, Նուարդ Վարդանյանը պատասխանեց. «Երբ որեւէ բան հայհոյանք է պարունակում, ես սովորաբար չեմ դիտում: Պատահում է, որ ծանոթ մարդիկ ուղարկում են, նույնիսկ այդ պարագայում չեմ դիտում: Ինչ վերաբերում է իր խմբակցությանը, որտեղ ունեն 5 մանդատ, ես բոլոր կուսակցությունների հետ պատրաստակամ եմ աշխատել հանուն երեւանցու»:

  • Կիսվել: