երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երեւանում ավտոբուսների թիվը գոնե կրկնակի պետք է շատացնենք. լեփ-լեցուն են երթեւեկում. Ավագանու ՔՊ-ական անդամ

Երեւանում ավտոբուսների թիվը գոնե կրկնակի պետք է շատացնենք. լեփ-լեցուն են երթեւեկում. Ավագանու ՔՊ-ական անդամ

Ես կարծում եմ՝ Երեւանում ավտոբուսները միանշանակ պետք է շատանան, որովհետեւ իսկապես, ավտոբուսները լեփ-լեցուն են երթեւեկում: Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանում  լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ  Նուարդ Վարդանյանը։

«Գոնե կրկնակի չափով ավտոբուսների քանակը պետք է շատացնենք, որպեսզի այդ հարցն էլ կարողանանք լուծել»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք հետեւում են ավտոբուսների վարորդների հոգեկան վիճակին, վարքին, Նուարդ Վարդանյանը պատասխանեց. «Ավտոբուսի վարորդները թեստավորվում են, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է ավելի ուշադիր ու զգոն լինեն, որովհետեւ ամեն դեպքում ավտոբուսի վարորդը գործ ունի տասնյակ քաղաքացիների կյանքի հետ»:

  • Կիսվել: