երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Փաշինյանը՝ «Գոլդեն Փելիս»-ում սեռական փոքրամասնությունների ընդհատակյա կոնգրես անցկացնելու մասին

Փաշինյանը՝ «Գոլդեն Փելիս»-ում սեռական փոքրամասնությունների ընդհատակյա կոնգրես անցկացնելու մասին

Երբ «Գոլդեն Փելիս» հյուրանոցում մեկուսացնում էինք մարդկանց, ընդդիմադիր քաղաքական շրջանակներից մեկի կողմից խոսակցություն է եղել, որ իրականում ոչ թե մարդկանց այնտեղ մեկուսացրել են, այլ այնտեղ ընդհատակյա սեռական փոքրամասնությունների համաշխարհային կոնգրես է, դրա համար են փակել, որպեսզի մարդիկ չիմանան այդ մասին: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրուցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանը։

«Այս աստիճանի ստոր, ցածր… հետո նույն մարդիկ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն օգտագործել են կառավարության դեմ: Հասկանո՞ւմ եք, թե ինչ աստիճանի ցածր ու հակապետական գործունեություն է»,- իր խոսքում նշեց վարչապետը։

Հա հավեկեց, որ ավելի ուշ այդ ինֆորմացիան հնարավոր է հանրային դառնա, որպեսզի մարդիկ կարողանան գնահատական տալ:

 

  • Կիսվել: