երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Փաշինյանն ու Պուտինը կստորագրեն փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ

Փաշինյանն ու Պուտինը կստորագրեն փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ։ Այս մասին ռուսական լրատվամիջոցներին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

Փաշինյանի և Պուտինի հանդիպումը նախատեսվում է այսօր՝ օրվա երկրորդ կեսին։ Բացի Պուտինից՝ Փաշինյանը կհանդիպի վարչապետ Միխայիլ Միշուստինի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, կայցելի Նիժնի Նովգորոդ։

  • Կիսվել: