երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Փաշինյանի Արմավիրի մարզ այցն անամպ չի անցել. շարասյունը նախընտրել է գյուղ չմտնել․ «Հրապարակ»

Փաշինյանի Արմավիրի մարզ այցն անամպ չի անցել. շարասյունը նախընտրել է գյուղ չմտնել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը Նիկոլ Փաշինյանի հերթական նախընտրական այցն էր Արմավիրի մարզ․ այցելել էր Արագած, Մյասնիկյան, Ալաշկերտ, Նալբանդյան եւ Արտաշար համայնքներ: Իշխող թիմը դասեր է քաղել Արագածոտնի անհաջող այցից, եւ Արմավիր են մեկնել մի քանի տասնյակ մեքենաներով, մարդկանցով, որպեսզի «մասովկայի» խնդիր չունենան։ Չնայած դրան, այստեղ այցելությունն անամպ չի անցել։

Մեզ հետ զրույցում Զարթոնքի համայնքապետը հաստատեց լուրը, որ կառավարական հյուրերն ուղիղ գերեզմանոց են գնացել՝ առանց գյուղ մտնելու։ Բայց ասաց, որ պատճառն այն է, որ ուշ ժամ էր, այլ ոչ թե երիտասարդների բարձրացրած աղմուկը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: