երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ովքե՞ր են ՔՊ-ին ավելի քան 1 մլն դրամ տվել. խոստանում են փակագծեր բացել. «Իրավունք»

Ովքե՞ր են ՔՊ-ին ավելի քան 1 մլն դրամ տվել. խոստանում են փակագծեր բացել. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ դեռեւս հուլիսի 31-ին, տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոն: Դրանից հետո՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյանը հայտարարեց, որ թվով 987 նվիրատուների հանգանակությունների արդյունքում հավաքվել է 506.532.950 ՀՀ դրամ:

Ովքե՞ր են նվիրատվություն կատարել առավել քան 1 մլն դրամի չափով` անուն առ անուն, եւ յուրաքանչյուրը որքա՞ն գումար է նվիրաբերել, երեկոյի մասնակիցները արդյո՞ք մուտքավճար տվել են, որքա՞ն է եղել մասնակցության մուտքավճարը, «Իրավունքը» հարցմամբ դիմել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարությանը:

Հարցումից միայն 15 օր անց ստացանք այսպիսի պատասխան. «Տեղեկացնում ենք, որ մեր աշխատակազմը ծանրաբեռնված է Երեւանի ավագանու սպասվող ընտրությունների կազմակերպչական խնդիրներով: Ձեր հարցմանը կփորձենք պատասխանել հնարավորինս սեղմ ժամկետներում»:

Նշենք, որ անցել է եւս գրեթե 15 օր, եւ մենք դեռ սպասում ենք «սեղմ ժամկետներում» պատասխանի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: