ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ոչ ոք այնքան վնաս չի տվել ԼՂ անկախության միջազգային ճանաչմանը, որքան Քոչարյանը. Զուրաբյան

Ոչ ոք այնքան վնաս չի տվել ԼՂ անկախության միջազգային ճանաչմանը, որքան Քոչարյանը. Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Արցախի Հանրապետության անկախության 29–ամյակին նվիրված իր հոդվածը՝ կից գրելով.

 

«Ոչ ոք այդքան շատ վնաս չի տվել Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչմանը, որքան Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը (խոսքը՝ ՀՀ նախագահի կարգավիճակով պաշտոնավարման ժամանակաշրջանների մասին է)։ Դրա մասին ես գրել էի դեռ 2001 թվականին «Զոհաբերված դիվանագիտություն. Ճշմարտությունը խաղաղ բանակցությունների մասին» հոդվածում, իսկ այսօր հրապարակում եմ մի նոր հոդված, որը կարող եք համարել առաջին հոդվածի սիքվելը՝ «Ճշմարտությունը սրբխեչի ուլ չի, որ էդպես հեշտ մատաղ անեք, կամ Ճշմարտությունը խաղաղ բանակցությունների մասին ֊ 2»։

 

Բոլոր նրանց համար է, ովքեր ցանկանում են հասկանալ ղարաբաղյան կարգավորման թաքնված դիվանագիտական իրողությունները՝ 1992֊ից մինչեւ այսօր։

Խաչվերաց տոնի նախօրեին հոդվածի հրապարակման և վերնագրի միջև իմաստային կապը միանգամայն պատահական է և որևէ ակնարկ չի պարունակում»։

  • Կիսվել: