երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Ոչ մի ճանապարհ էլ չի լինելու». Փաշինյանը պատասխանեց Մեղրիի միջանցքի մասին հարցին

«Ոչ մի ճանապարհ էլ չի լինելու». Փաշինյանը պատասխանեց Մեղրիի միջանցքի մասին հարցին

«Մեղրիով միջանցք չի լինելու»։ Այս մասին Սյունիքում մի քաղաքացու հետ երկխոսության ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Քաղաքացին, մոտենալով վարչապետին, հետաքրքրվում էր, թե ինչի համար են Մեղրիով ճանապարհ տալիս ադրբեջանցիներին: 

«Ո՞վ է ճանապարհ տալիս»,- նախ հետաքրքրվեց վարչապետը, ապա պատասխան ստանալով, որ խոսքը Նախիջեւանի միջանցքի դիմաց Մեղրիի միջանցքի մասին է, շարունակեց.  

«Եթե իրենք ասում են՝ Մեղրու միջանցք, մենք էլ ասում ենք՝ Նախիջեւանի միջանցք, լինելո՞ւ է, թե՞ չի լինելու»:

«Ոչ մի ճանապարհ էլ չի լինելու»,- վստահեցրեց Փաշինյանը:

  • Կիսվել: