կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
Թուրքիայում հայտարարել են, որ 260 անտառային հրդեհներից ակտիվ են մնում միայն 2-ը

Թուրքիայում հայտարարել են, որ 260 անտառային հրդեհներից ակտիվ են մնում միայն 2-ը

 Հրշեջներին հաջողվել է մեկուսացնել Թուրքիայում 260 անտառային հրդեհներից 258-ը։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է երկրի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն։
 
«260 անտառային հրդեհներից 258-ը մեկուսացված են։ Զգալի չափով մեկուսացված են (բայց ակտիվ են մնում- խմբ.) Այդըն նահանգի Չինե շրջանի և Բալըքեսիր նահանգի Սուսուրլուքի հրդեհները»,-հայտարարել է թուրք պաշտոնյան։
Նա ընդգծել է մարդկային գործոնի նշանակալի դերը, մասնավորապես, Բալըքեսիրի Գեմեչ շրջանում հրդեհն առաջացել է զոդման սարքի կայծից, թեև իշխանությունները հորդորում էին նման տեխնիկա չօգտագործել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի Այդըն նահանգի Չինե շրջանի անտառային հրդեհի էպիկենտրոնում ջերմաստիճանը հասել է 441°C-ի։
Թուրքիան հուլիսի վերջին տասնօրյակում պայքարում է խոշոր անտառային հրդեհների դեմ միանգամից մի քանի նահանգներում։

  • Կիսվել: