Երևանի Նոր Նորք վարչական շրջանում բակային շաբաթօրյակ է անցկացվել
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բակային շաբաթօրյակները։
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, հերթական շաբաթօրյակն անցկացվել է Նոր Նորք վարչական շրջանում։
Մաքրման և բարեկարգման աշխատանքներն իրականացվել են, մասնավորապես, Նոր Նորքի 6-րդ զանգվածի միջբակային տարածքներում և գլխավոր մայթեզրերին։
Շաբաթօրյակի ընթացքում մաքրվել են բակային տարածքները և թարմացվել հարակից կանաչապատ գոտիները։



