Երկրի վրա առաջիկա 24 ժամվա ընթացքում մագնիսական փոթորիկ է սպասվում
Երկրի վրա առաջիկա 24 ժամվա ընթացքում մագնիսական փոթորիկ է սպասվում։ Այս մասին հայտնել է «Ֆոբոս» եղանակային կենտրոնը։
«Կանխատեսման մոդելները ցույց են տալիս արևային քամու արագության հնարավոր աճ՝ մինչև 600 կմ/ժ և ավելի։ Նման իրավիճակում գեոմագնիսական դաշտի խանգարումները կարող են հասնել թույլ (G1) կամ միջին ուժգնության մագնիսական փոթորկի (G2) մակարդակի։ Մագնիսական փոթորկի հավանականությունը կազմում է 75 տոկոս»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Ֆոբոսի» տվյալներով՝ մագնիսական փոթորկի պատճառ կարող է դառնալ Արեգակի վրա հուլիսի 30-ին տեղի ունեցած պսակային զանգվածի արտանետումը։ Կանխատեսվում է, որ փոթորիկը կսկսվի առաջիկա գիշերվա երկրորդ կեսին և կտևի մոտ 6-9 ժամ։
«Ֆոբոս»-ի մասնագետների գնահատմամբ՝ դրանից հետո գեոմագնիսական դաշտի խանգարումները, սակայն արդեն ոչ մագնիսական փոթորկի մակարդակով, կպահպանվեն մինչև կիրակի օրվա ավարտը և երկուշաբթի օրվա առաջին կեսը։



