ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարն անդրադարձել է Փաշինյանի հայտարարություններին

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարն անդրադարձել է Փաշինյանի հայտարարություններին

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանը Ռուսաստանին այլընտրանքներ է փնտրում ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական հարաբերությունների ոլորտում։

Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ Ռեշետնիկովն ասել է, որ ԵԱՏՄ-ն Հայաստանի համար ոչ միայն իրացման առանցքային շուկա է, այլև հայկական տնտեսության համար հիմնական տեսակի ռեսուրսների գլխավոր մատակարարը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի համար դժվար չի լինի փոխարինել Հայաստանից ներմուծվող ապրանքների մատակարարումները. «Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանվող ապրանքների ծավալներն էական չեն»։

ՌԴ տնտեսական զարգացման նախարարը նաև կարծիք է հայտնել, որ ԵԱՏՄ-ից դուրս Հայաստանին կարող են առաջարկել գազի գնի վերաբերյալ նմանատիպ պայմաններ։

Բացի դրանից՝ Մաքսիմ Ռեշետնիկովը խոսել է նաև ՀԿԵ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին:

«Հարավկովկասյան երկաթուղին» ռուսական ընկերության «անվճար» ակտիվ չէ։ Դրա վերաբերյալ պարտավորությունների միակողմանի վերանայման դեպքում Հայաստանի կողմից Ռուսաստանից լրացուցիչ վճարումներ պահանջելը կլինի անհիմն»,-ասել է Ռեշետնիկովը։

  • Կիսվել: