«Գազպրոմ էներգահոլդինգ — գնումներ» ընկերության ղեկավար Իգոր Մազինը կալանավորվել է առանձնապես խոշոր չափի կաշառքի գործով
«Գազպրոմ էներգահոլդինգ — գնումներ» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Մազինը կալանավորվել է՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանի աղբյուրին։
Դատարանը բավարարել է քննության միջնորդությունը և Մազինի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մասով (առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը)։
Նույն գործով կալանավորվել է նաև ընկերության կորպորատիվ պաշտպանության գծով գլխավոր տնօրենի տեղակալ Իգոր Մոիսեենկոն։ Երկու գործով անցնող անձանց նկատմամբ առաջադրված մեղադրանքների մանրամասները դատարանում չեն բացահայտվել։
Ինչպես հայտնել է «Կոմերսանտ» թերթը, ընդհանուր առմամբ քննության շրջանակում գործով անցնում է երեք մարդ, որոնցից մեկն արդեն ընդունել է իր մեղքը։ Գործի մանրամասները և կաշառքի հնարավոր չափն առայժմ չեն հրապարակվում։



