Կոնգոյում Էբոլայի հետևանքով մահացությունը հասել է 44%-ի․ ԱՀԿ
Էբոլա վիրուսային տենդի ներկայիս բռնկումը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) երկրի պատմության մեջ ամենախոշորն է։ Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայտարարության մեջ։
«Այս պահին այս բռնկումը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում երբևէ գրանցված Էբոլայի ամենախոշոր բռնկումն է։ 2026 թվականի հուլիսի 30-ի դրությամբ՝ արձանագրվել է հիվանդության ընդհանուր 3605 հաստատված դեպք, այդ թվում՝ 1587 մահվան ելքով, ինչը համապատասխանում է մահացության 44 տոկոս ընդհանուր ցուցանիշին»,- նշվում է հայտարարության մեջ։
ԱՀԿ-ի տվյալներով՝ վերջին ամբողջական հաշվետու համաճարակաբանական շաբաթվա ընթացքում գրանցվել է մինչ այժմ ամենաբարձր շաբաթական ցուցանիշը՝ 567 նոր դեպք և 296 մահվան դեպք։
Կազմակերպությունը գնահատում է, որ այդ տվյալները վկայում են վարակի տարածման «բացառիկ արագ տեմպերի» մասին։ ԱՀԿ-ն ընդգծել է, որ Էբոլայի բռնկումը շարունակում է ուժեղանալ։ Էբոլայի 17-րդ բռնկումը սկսվել էր մայիսի 15-ին՝ ԿԴՀ-ի արևելքում և Ուգանդայում։ Այն տարածվել է Կոնգոյի երեք նահանգներում։



