շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
Մոսկվայի կենտրոնում ստալինյան բարձրահարկի մոտ գտնվող ռեստորանում պայթյուն է որոտացել․ կան տուժածներ

Մոսկվայի կենտրոնում ստալինյան բարձրահարկի մոտ գտնվող ռեստորանում պայթյուն է որոտացել․ կան տուժածներ

Մոսկվայի կենտրոնում, Կուդրինսկայա հրապարակում գտնվող Balzi Rossi ռեստորանում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին օգոստոսի 1-ի երեկոյան հայտնել են ռուսական Telegram-ալիքները։

Դեպքի վայր են ուղարկվել արտակարգ ծառայությունները։ Նախնական տվյալներով՝ հրդեհին տրվել է բարդության երրորդ աստիճան։

Տուժածների թվի վերաբերյալ տեղեկություններն առայժմ տարբեր են։

Shot ալիքի տվյալներով՝ շուրջ 10 մարդ է վիրավորվել, մինչդեռ «112» Telegram-ալիքը հայտնում է 20 տուժածի մասին։

Նրա տեղեկություններով՝ մոտակայքում գտնվող «Ավիատորների տուն» են ուղարկվել շտապօգնության տասնյակ բրիգադներ և ՌԴ ԱԻՆ լրացուցիչ ուժեր։

Նախնական տվյալներով՝ խոսքը կենցաղային պայթյունի մասին է։ Հրապարակման պահին ռուսական արտակարգ ծառայություններից պաշտոնական մեկնաբանություններ չեն ստացվել։

  • Կիսվել: