ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ո՞վ է հիշում Արցախի շրջափակման մասին․ Թևանյան

Ո՞վ է հիշում Արցախի շրջափակման մասին․ Թևանյան

Հարցս ոչ հռետորական բնույթ ունի։ Բոլորն էլ գիտեն, որ Արցախը շրջափակված է, բայց ոչ բոլորն են խորանում, որ մի քանի օր առաջ Արցախի շրջափակումն արդեն այլ բնույթ ունի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը․

««Արցախը շրջափակված է» վերնագրին սովորեցրին։ Դա դարձավ ընթացիկ լրահոսի մաս։ Իրականությունն այն է, որ շրջափաման ներկա ռեժիմն ամենածանրն է մինչև հիմա եղածներից։ Բայց այդ ծանրն էլ կարող է ժամանակի ընթացքում հարաբերականորեն թեթև թվալ, եթե այսպես շարունակվի։ Հետևաբար, ո՞վ է հիշում Արցախի շրջափակման մասին հարցի ընկալումն ու պատասխանն ունի անհատական բնույթ։

Եթե քեզանից կախված ոչինչ չես անում, ուրեմն մոռացել ես։ Եթե որպես լրահոս ես ընկալում, ուրեմն մոռացել ես։ Եթե կողքից ես նայում, ուրեմն ոչ միայն մոռացել ես, այլ նաև պատասխանատու։ Սա ցեխի վաննաներ ընդունելու հայտնի անեկդոտն է հիշեցնում։ Երբ հողին (գերեզմանին) կամաց–կամաց են վարժեցնում։ Այս աննորմալ վիճակը երկար չի կարող ձգվել։ Կա՛մ, կա՛մ»․․․

  • Կիսվել: