երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Հանրային ձայն»-ի անդամները տեռորի են ենթարկվում. Անդրանիկ Թևանյան

«Հանրային ձայն»-ի անդամները տեռորի են ենթարկվում. Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հրատապ եթերով ահազանգել է բացահայտ հանցագործության մասին։

«Ակնհայտ է, որ փորձ է արվելու «Հանրային ձայնի» անդամների ներգրավելով նախ ապահովել քվորում, ապա նրանցից կորզել կողմ ձայներ, որովհետեւ 33 կողմ է պետք, որ ավագանու անդամները զրկվեն մանդատից: Ակնհայտ է, որ մենք գործ ունենք բացահայտ հանցագործության հետ:

Մեզ տեղեկություններ են հասնում այն մասին, որ փորձում են ճնշել, բերման ենթարկել, գործարք առաջարկել ավագանու «Հանրային ձայն» խմբակցության որոշ անդամների, որպեսզի նրանք գան ու մեր դեմ քվեարկեն»,-ասաց Անդրանիկ  Թևանյանը։

Նա իշխանությունների կողմից տեռորի ենթարկվող անդամներին կոչ արեց դիմել իրեն. «Դիմել անձամբ ինձ, հայտարարել, թե  ինչ է տեղի ունենում, և մենք նրանց քաղաքական պաշտպանության տակ կվերցնենք, իսկ իշխանությունները պետք է իմանան, որ այս հանցագործ քայլերով չեն կարողանալու իրենց խնդիրները լուծել»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ վաղը հրավիրվել է Երևանի ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում են նաև  Նարինե Հայրապետյանի, Սոննա Աղեկյանի, Գևորգ Ստեփանյանի, Հայկ Մարությանի, Զարուհի Փոստանջյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հարցերը։

  • Կիսվել: