երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանի օլիգարխացումը. Հայաստանում հիմա կապիտալի վերաբաշխման գործընթաց է. Թեւանյան

Նիկոլ Փաշինյանի օլիգարխացումը. Հայաստանում հիմա կապիտալի վերաբաշխման գործընթաց է. Թեւանյան

Հայաստանում հիմա մենք տեսնում ենք կապիտալի վերաբաշխման գործընթաց  և նոր կապիտալի կուտակում, հեղափոխական օլիգարխիայի ձևավորում: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը թանկացրել է հարկերը, տուրքերը, կարմիր գծերը, սկսել է հարկել արտագնա աշխատանքի մեկնողներին, հիմա էլ առաջրկում է թանկացնել տրանսպորտը։

«Տրանսպորտի թանկացումը մեկ նպատակ է հետապնդում՝ ստանալ գերշահույթ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ «Մայր Հայաստան»-ն առաջարկում է տրանսպորտի թանկացման գնալ միայն համակարգում բարեփոխումների իրականացումից հետո։

Առավել մանրամասնը՝ տեսանյութում

  • Կիսվել: