երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Մայր Հայաստան» խմբակցությունը կմասնակցի ավագանու արտահերթ նիստին

«Մայր Հայաստան» խմբակցությունը կմասնակցի ավագանու արտահերթ նիստին

«Մայր Հայաստան» խմբակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու արտահերթ նիստին։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը։
 
Ավագանու արտահերթ նիստը, որը նախաձեռնել են «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները, տեղի է ունենալու փետրվարի 5-ին։ ։
 
«Մեր խմբակցությունը կմասնակցի, ղեկավարն ու մյուս անդամները կներկայացնեն իրենց դիրքորոշումները»,- ասաց Թևանյանը։
 

  • Կիսվել: