ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա չմեկնելը պայմանավորված է համաճարակային իրավիճակով․ Սիմոնյան

Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա չմեկնելը պայմանավորված է համաճարակային իրավիճակով․ Սիմոնյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա չմեկնելը պայմանավորված է համաճարակային իրավիճակով՝ հավելելով, որ միայն ՀՀ ղեկավարը չէ, որ հրաժարվել է մեկնելուց: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

Հարցին՝ արդյո՞ք ռուսական կողմից Նիկոլ Փաշինյանին առաջարկել են կորոնավիրուսի թեստ հանձնել օդանավակայանում, Սիմոնյանը պատասխանեց․

«Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում ու չեմ կարող պատասխանել»:

 

  • Կիսվել: