Փաշինյանի համար շատ կարևոր է, որ ես մնամ անազատության մեջ. Սամվել Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի հասկանում՝ ինչու՛ է մասնակցում դատական գործընթացին, և թե ի՛նչ պատճառով է գտնվում անազատության մեջ։
«Փաշինյանի համար շատ կարևոր է, որ ես մնամ անազատության մեջ, որ Ալիևի բոլոր թելադրանքները հասցնի կատարել»,-նշեց նա:



