ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նախորդ տարի Արագածոտնի մարզում հանրակրթության ոլորտին վերաբերող բողոքներ չեն արձանագրվել

Նախորդ տարի Արագածոտնի մարզում հանրակրթության ոլորտին վերաբերող բողոքներ չեն արձանագրվել

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ընդունել է ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանին, հանրակրթության վարչության պետ Սուրեն Ավետիսյանին, տեսչական մարմնի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը, մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը, կրթության բաժնի պետ Ռուզաննա Նալբանդյանը։ Խորհրդակցության առանցքում Արագածոտնի մարզում հանրակրթության ոլորտի խնդիրներն էին, տեսչական մարմնի կողմից արձանագրված հարցերի քննարկումը։
 
Ալեքսանդր Շագաֆյանը մարզպետարանին ամփոփ ներկայացրել է 2021թ․ հաշվետվությունը՝ արձանագրելով, որ նախորդ տարի Արագածոտնի մարզում հանրակրթության ոլորտին վերաբերող բողոքներ չեն արձանագրվել։ Նա նշել է նաև, որ հատուկ ուշադրության կենտրոնում են Հայաստանում բնակվող արցախցիների կրթական խնդիրները, նրանց առաջադիմության և ցուցանիշների հետ կապվող հարցերը։
 
Մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ընդգծել է, որ կրթական ոլորտը մարզպետարանի ուշադրության կենտրոնում է, և տեսչական մարմնի հետ համագործակցությունը նախորդ տարիներին ևս արդյունավետ է եղել, այժմ էլ այն սերտացնելու պատրաստակամություն է հայտնել։
 
Հաջորդիվ Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 դպրոցում հանդիպում է եղել մարզի դպրոցների տնօրենների հետ։ Այստեղ ևս, ներկայացնելով 2021թ․ գործունեության հաշվետվությունը, տեսչական մարմինը խոսել է հանրակրթական խնդիրների, դրանց լուծման ուղիների մասին։ Տնօրենները հարցեր են ուղղել տեսչական մարմնի և մարզպետարանի ներկայացուցիչներին, ծավալվել է քննարկում։ Այս տարի ևս մարզի դպրոցներում տեսչական մարմնի կողմից ստուգումներ են նախատեսվում։

  • Կիսվել: