երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արագածոտնի մարզում 150 հա տարածքում տանձի ինտենսիվ այգիներ կհիմնվեն

Արագածոտնի մարզում 150 հա տարածքում տանձի ինտենսիվ այգիներ կհիմնվեն

Արագածոտնի մարզում 150 հա տարածքում տանձի ինտենսիվ այգիներ կհիմնվեն: Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 4-ի նիստում որոշում կայացրեց, որն ուղղված է  «ՖԱՆՖՐՈՒԹ» ՍՊԸ-ի կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ դեռեւս 2022-ի մարտին կառավարությունը ազատել էր այս ընկերությանը ներմուծման մաքսատուրքից:

«ՖԱՆՖՐՈՒԹ»ՍՊ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներով նախատեսվում է 150 հա տարածքում հիմնել ինտենսիվ պտղատու այգիներ։ Հարկ է նշել նաև, որ ՀՀ-ում դեռևս չկան նմանատիպ մակերեսով և տեսակներով տանձի ինտենսիվ այգիներ։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Արագածոտնի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին։ 

Հաշվի առնելով, որ ընկերությունը նախատեսում է ցանկում ներկայացված ապրանքները ներմուծել լիզինգատու կազմակերպության միջոցով՝ ներկայումս անհրաժեշտություն է առաջացել փոփոխել որոշումը՝ հնարավորություն ընձեռելով ընկերությանը ապրանքները ներմուծել լիզինգային տարբերակով։

Իրականացվող փոփոխությունների արդյունքում ապրանքների ընդհանուր արժեքը մնում է անփոփոխ։

  • Կիսվել: