հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նա՛ռ ջան, keep going. Թևան Պողոսյանը՝ Զոհրաբյան-Թորոսյան «միջադեպի» մասին

Նա՛ռ ջան, keep going. Թևան Պողոսյանը՝ Զոհրաբյան-Թորոսյան «միջադեպի» մասին

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի և Արսեն Թորոսյանի գրառումներին:

Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանն արձագանքել էր Զոհրաբյանի ահազանգին՝ կապված կորոնավիրուսից մահացած տարեց կնոջ դիակի անհետացման հետ: Նախարարը պատգամավորին խորհուրդ էր տվել վերադառնալ սեփական «մահացած» քաղաքական ուժի ռեինկառնացիային:

Պողոսյանը, մասնավորապես, նշել է․
 

«Երբ հասարակական կամ քաղաքական բանավեճի հիմքում սերն ու հարգանքը չէ դիմացինի նկատմամբ, երբ նպատակը խնդիրների լուծման ու ապագա տանող ամենակարճ ճանապարհի փնտրտուքի փոխարեն սեփական մտադրություններն ամեն գնով առաջ բրդելն ու սեփական եսը մեծարելն է, արդյունքը միշտ նույնն է լինում` տեղապտույտ, փոխադարձ վիրավորանք, անհանդուրժողականության մթնոլորտ: 

Այս անգամ ես ներողություն չեմ խնդրի որևէ մեկից` հատկապես երկարամյա շատ փորձառու ու արդյունավետ քաղաքական գործիչներից, պարզապես կհասցեագրեմ իմ սատարումը: Կամ ասելով` Նա՛ռ ջան, keep going!»,-գրել է Թևան Պողոսյանը։

  • Կիսվել: