երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Lավ կլինի` վերադառնաք Ձեր «մահացած» քաղաքական ուժի ռեինկառնացիային. Թորոսյանը՝ Զոհրաբյանին

Lավ կլինի` վերադառնաք Ձեր «մահացած» քաղաքական ուժի ռեինկառնացիային. Թորոսյանը՝ Զոհրաբյանին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ահազանգին այն մասին, որ կորոնավիրուսից մահացած կնոջ դիակ է անհետացել:

Թորոսյանն այս առնչությամբ գրեռլ է. ՛՛Տիկին Զոհրաբյան, ես շատ շնորհակալ եմ Ձեզնից կորոնավիրուսային հիվանդությունից մահացած մեր քաղաքացու դիակի ճանաչման հետ կապված խնդրի մասին բարձրաձայնելու համար, չնայած ինքս տեղյակ էի այդ հարցից և զբաղվում էի դրա լուծմամբ։ 

Իսկ հիմա լավ կլինի վերադառնաք Ձեր «մահացած» քաղաքական ուժի ռեինկառնացիային, եթե իհարկե դա ձեր մոտ ստացվի, ինչում խիստ կասկածում եմ՛՛։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ ԲՀ խմբակցության Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգել էր այն մասին, որ իրեն դիմել են կորոնավիրուսից մահացած կնոջ դիակի անհետացման հարցով:

 

 
 
 
 
 

  • Կիսվել: