հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մոտ ժամանակներում կփորձեմ ավելի հանգամանալից պարզաբանումներ տալ բոլոր հարցերի շուրջ. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Մոտ ժամանակներում կփորձեմ ավելի հանգամանալից պարզաբանումներ տալ բոլոր հարցերի շուրջ. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով հուլիսի 1-ին  աշխատանքի էր գնացել «Էրեբունի պլազայում» գտնվող իր գրասենյակ, աշխատանքից դուրս գալիս պատասխանել է NEWS.am-ի մի քանի հարցերի։

Երկրորդ նախագահը նշեց, որ իրեն լավ է զգում, հետևում է երկրի ներքին և արտաքին քաղաքական զարգացումներին, սակայն չցանկացավ գնահատական տալ՝ նշելով, որ չի ցանկանում «ոտքի վրա» խոսել լուրջ հարցերի շուրջ։ 

«Իհարկե, հետեւում եմ գործընթացներին, բայց չեմ կարծում, որ ոտքի վրա լուրջ հարցերի պատասխանները ճիշտ կլինի տալ հիմա։ Ես պատրաստվում եմ եւ մոտակա ժամանակներում կփորձեմ շատ ավելի լուրջ, հանգամանալից պարզաբանումներ տալ բոլոր հարցերի շուրջ»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը եւ 2 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ արձակել երկրորդ նախագահին։

  • Կիսվել: