ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մոսկվան պետք է մեծացնի Հայաստանում ռազմական ներկայությունը, անհրաժեշտ է քննարկել հավելյալ աջակցության հարցերը. Զատուլին

Մոսկվան պետք է մեծացնի Հայաստանում ռազմական ներկայությունը, անհրաժեշտ է քննարկել հավելյալ աջակցության հարցերը. Զատուլին

Մոսկվան պետք է մեծացնի Հայաստանում ռազմական ներկայությունը, անհրաժեշտ է քննարկել հավելյալ աջակցության հարցերը: Այս մասին Ռուսաստանի Հայերի միության կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարել է ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

Նրա խոսքով՝ սա այն դեպքն է, երբ Ռուսաստանը չպետք է ուշադրություն դարձնի Հայաստանի շրջափակմանը, առավել եւս, որ Վրաստանը չի ցանկանում դրան խոչընդոտել:

«Ռուսաստանը վերջին պատերազմի ժամանակ ոչ հրապարակավ, սակայն ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերեց Հայաստանին եւ Բաքվում այդ մասին լավ գիտեն: Չպետք է մոռանալ Գյումրիում ռազմաբազայի առկայության մասին: Եվ այսօր Ղարաբաղում ռուսական խաղաղապահ օպերացիան պատերազմը կանխելու գլխավոր երաշխավորն է, որին Հայաստանը պատրաստ չէ, քանի դեռ չեն լուծվել նրա ներքին խնդիրները: Այդ առաքելությունն ամրապնդվել է ՌԴ ԱԻՆ աշխատակիցների շնորհիվ: Բացի այդ, Հայաստանի սահմանները պահպանում են Ռուսաստանի սահմանապահ ջոկատները: Սյունիքի մարզում նոր դիրքեր են հայտնվել»,-նշել է նա: 

  • Կիսվել: