երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Մոհամադ Ալի Ֆարահնաքիանն այցելել է Իրանում ՀՀ դեսպանություն

Մոհամադ Ալի Ֆարահնաքիանն այցելել է Իրանում ՀՀ դեսպանություն

ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի հանձնարարությամբ նախարարի գլխավոր խորհրդական Մոհամադ Ալի Ֆարահնաքիանն այցելել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպանություն, որտեղ տեղի է ունեցել հանդիպում դեսպան Արտաշես Թումանյանի հետ:

Այս մասին տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են 3-րդ բարձրավոլտ գծի շինարարության վերսկսման, «Սանիր» ընկերության շուրջ 100 աշխատակցի՝ Հայաստան գործուղման կազմակերպական խնդիրները: Քննարկվել է նաև առաջիկա շաբաթվա ընթացքում գազ/էլեկտրաէներգիա փոխանակման պայմանագրի նախագծի շուրջ նախնական բանակցությունների, ինչպես նաև փոխնախարարների մակարդակով էներգետիկ ոլորտի խնդիրների լուծմանն ուղղված տեսաժողովի անցկացման հարցը:

 

  • Կիսվել: