չորեքշաբթի, սեպտեմբեր 23
23 / 9 / 2026
Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը ԱՄՆ-ի հավաքականի հետ

Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը ԱՄՆ-ի հավաքականի հետ

Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 7-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը ԱՄՆ-ի հավաքականի հետ։

Նշենք, որ այս խաղափուլում Հայաստանի դեմ պայքարին չի մասնակցել Լևոն Արոնյանը։ Ռոբերտ Հովհաննիսյանը սև խաղաքարերով առավելության հասավ Ուեսլի Սոյի նկատմամբ։ Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի հետ, իսկ Շանթ Սարգսյանը՝ Հանս Մոկե Նիմանի հետ։

7 խաղափուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 14 հնարավորից ունի 12 թիմային միավոր (հաղթանակ՝ 2 միավոր, ոչ-ոքի՝ 1, պարտություն՝ 0)։

  • Կիսվել: