հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հորդորում են կողմերի իրավիճակի լիցքաթափման համար օգտագործել ուղիղ կապը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հորդորում են կողմերի իրավիճակի լիցքաթափման համար օգտագործել ուղիղ կապը

ԵԱՀԿ Մինսկի խումբ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճին։
Հայտարարության մեջ մասկավորապես ասված է. «Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև այլ աղբյուրների համաձայն, հուլիսի 12-13-ը հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի լուրջ խախտում է տեղի ունեցել, որի հետևանքով զոհեր են եղել: Հաղորդվում է, որ երկու կողմից օգտագործվել են տարբեր տրամաչափի հրետանային զենքեր:

Համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը ափսոսանք են հայտնում մարդկային կորուստների համար եւ ցավակցում զոհվածների ընտանիքներին: Նրանք ուղիղ կապի մեջ են հայ և ադրբեջանցի պաշտոնյաների հետ:

Կողմերը միմյանց մեղադրում են առաջինը նախահարձակ լինելու մեջ: Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են հրադադարի ռեժիմի վերջին խախտումները և կողմերին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հետագա էսկալացիան կանխելու համար, ներառյալ ուղիղ հաղորդակցության գոյություն ունեցող միջոցները։
Մինսկի խմբի համանախագահները նաև կողմերին կոչ են անում հնարավորինս արագ վերսկսել բանակցային գործընթացները եւ ընդգծում ԵԱՀԿ միջնորդների տարածաշրջան ժամանելու կարևորությունը, որքան արագ հանգամանքները թույլ կտան»:

  • Կիսվել: