Ադրբեջանի հետ համատեղ դիմեցինք ԵԱՀԿ–ին՝ Մինսկի խմբի կառույցները փակելու համար. ՀՀ ԱԳ նախարար
Վաշինգտոնյան համաձայնությունների շրջանակներում մենք և Ադրբեջանը համատեղ հայտով դիմեցինք ԵԱՀԿ-ի նախագահության անդամ երկրներին՝ ասելով, որ մենք այլևս նպատակահարմար ենք գտնում ԵԱՀԿ Մինսկի գործընթացի, Մինսկի կառույցների փակումը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Սրանից հետո արդեն մենք ԵԱՀԿ-ում փորձում ենք բացահայտել համագործակցության նոր հորիզոններ, նոր ծրագրեր։ Մենք հետաքրքրված ենք տնտեսական և շրջակա միջավայրին առնչվող հարցերում համագործակցության հնարավորություններով։
Միջազգային կազմակերպությունների թեման շարունակելով կհիշեք մենք հայտ ենք ներկայացրել անդամակցելուՇանհայյան համագործակցության կազմակերպությանը։
Մեր մյուս ծրագրին՝ «միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ոլորտում մասնագետների պատրաստում և վերապատրաստվում», հատկացվել է 301 միլիոն դրամ։ Սա վերաբերում է դիվանագիտական դպրոցին, այստեղ պատրաստվում են կադրեր ոչ միայն արտաքին քաղաքական գերատեսչության համար, այլև մի շարք նախարարություններ, գերատեսչություններ իրենց աշխատակիցներին ուղարկում են վերապատրաստումների՛՛:


