երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Մինչև վերջ կպայքարեմ, որ հաստատեմ՝ արդար եմ. Բաբլոյան

Մինչև վերջ կպայքարեմ, որ հաստատեմ՝ արդար եմ. Բաբլոյան

«Ես ինչ-որ արել եմ, արել եմ Սահմանադրության  և օրենքների սահմաններում, որևէ նախնական պայմանավորվածություններ չեն եղել, և ամեն ինչ եղել է ճիշտ այնպես ինչպես միշտ աշխատել է Ազգային ժողովը»,-այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին, ասաց ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյան:

Նա հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքն ապօրինի է:

Խոսելով իր ներկայիս գործունեության մասին՝ Բաբլոյանն ասաց, որ ինքը հիմա միայնն առողջապահությամբ է զբաղվում և ոչ՝ քաղաքականությամբ:

«Ես այս պահին ունեմ մի նպատակ, որ ժողովուրդն ինչպես ինձ հարգել է, այնպես շարունակի հարգել, ես կմնամ այս երկրում, ոչ մի տեղ չեմ գնա, մինչև վերջ կպայքարեմ, որ հաստատեմ, որ ես արդար եմ և որևէ ապօրինություն չեմ արել»,-ասաց նա:

Բաբլոյանն անդրադարձավ նաև այն հարցին, թե իր նկատմամբ իրականացվող գործողությունները համարու՞մ է արդյոք քաղաքական հետադպնդում, թե՞ ոչ, ինչին ի պատասխան՝ նա ասաց՝ գործընթացը շարունակվի, կտեսնենք

Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանի փաստաբան Արամ Վարդևանյանն ասել է, որ իր պաշտպանյալի  մեղադրանքը վերաբերում է երկու հոդվածների, առաջինը` իշխանության յուրացում` 300 հոդվածը, որը ՀՀ-ում երբևէ չի կիրառվել, նաև միջազգային փորձում նույնպես: Երկրորդ հոդվածը 314-րդն է՝ պաշտոնական կեղծիքի մասով:

Փաստաբանը նշեց, որ երկու մասով մեղադրանքն էլ են իրենք անհիմն են համարում:

  • Կիսվել: